|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սուրբ Գևորգ զորավարի տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր աջը: Եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչը Տեր Խորեն քահանա Բերթիզլյանն էր: Այս մասին հայտնում է qahana.am-ը։
Քանի որ այս տարի տոնը համընկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարելիցի հետ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ` հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հոգու խաղաղության ու հանգստության համար: