|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 2023 թ. նոյեմբերի 25-ին: