|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե իր և Զելենսկու հանդիպման համար լավագույն վայրը Մոսկվան է։
ABC News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահն ասել է, որ Պուտինը կարող է Կիև այցելել իր հետ հանդիպելու համար։
«Նա կարող է գալ Կիև։ Ես չեմ կարող Մոսկվա գնալ, երբ իմ երկիրն ամեն օր ենթարկվում է հրթիռային հարվածների», - ասել է Զելենսկին։
Հարցազրույցի ընթացքում Զելենսկին մի քանի անգամ շեշտել է, որ Վլադիմիր Պուտինը իր հետ հանդիպելու և պատերազմը դադարեցնելու ցանկություն չունի