|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է․
«Մեր շատ սիրելի Վեհափառ Հայրապետի տարեդարձն է:
Ամենազոր Աստված ընդմիշտ Իր Օծյալ Հայրապետին ապավեն, զորակից և ուղեկից է: Աստված է Հայոց Հայրապետի հետ:
Եվ մենք՝ նրա հոգևոր զավակներս, հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով ու համոզմունքով՝ ի փառս Աստծո, ի շինություն մեր հարազատ Երկրի, ի բարօրություն ու փրկություն մեր հարազատ Ազգի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու:
Ողջ լերուք, սիրելիներ ի Տեր»: