|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) օգոստոսի 20-ին շուրջ 60 000 զորակոչի ծանուցագիր է ուղարկել պահեստազորայիններին՝ Գազա քաղաքի գրավման գործողությանը նախապատրաստվելու շրջանակներում: Այս մասին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը Telegram-ում։
««Գիդեոնի կառքեր» գործողության հաջորդ փուլին նախապատրաստվելու շրջանակներում այսօր առավոտյան շուրջ 60 000 հրաման է տրվել պահեստազորայիններին զորակոչելու վերաբերյալ։ Բացի այդ, արդեն զորակոչված 20 000 պահեստազորայիններ ծանուցումներ կստանան ծառայության ընթացիկ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պահեստազորայինների վերաբերյալ որոշումը կայացվել է մարտերը շարունակելու համար զինվորների անհրաժեշտ թվի շուրջ հանգամանալից քննարկումներից հետո և հաստատվել է պաշտպանության նախարարի կողմից։ Իսրայել Կացն ավելի վաղ հաստատել էր Գազա քաղաքի գրավման գործողությունը։