|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թեհրանը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել ադրբեջանական բանտերում Իրանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
«Սա կարևոր խնդիր է: Մենք ստացել ենք Ադրբեջանի Հանրապետությունում բանտարկված մեր քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին հաղորդագրություններ: Մենք բազմաթիվ նոտաներ ենք ուղարկել Բաքու՝ արտահայտելով մեր բողոքն ու մտահոգությունը: Բանտարկյալների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը, հիմնված մարդու իրավունքների սկզբունքների վրա, մեր օրինական ակնկալիքն է», – Բաղայիի խոսքերն է մեջբերում իրանական Тasnim գործակալությունը։
Պաշտոնյան հիշեցրել է, որ Թեհրանը և Բաքուն համաձայնագիր ունեն դատապարտյալների փոխանցման վերաբերյալ, և այս հարցը գտնվում է Իրանի արտգործնախարարության օրակարգում։