|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն հայտարարեց Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Մասիս Մելքոնյանին։
Վարույթը հարուցել էր Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը: ԲԴԽ-ում Հանձնաժողովը ներկայացնում էին դատավորներ Արման Հովհաննիսյանն ու Հովիկ Շահնազարյանը:
Վարույթ հարուցելու պատճառն այն էր, որ դատավորն իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։