|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանին ազատելու գրավոր որոշման մասին այս պահին տեղեկություն չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
Ավելի վաղ Civic.am-ը գրել էր, որ ՀԷՑ-ում պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ Պետրոսյանը չէր բացառել, որ աշխատանքից կարող են ազատվել ՀԷՑ-ի թոփ-մենեջմենթի ներկայացուցիչները։ Նա հայտարարել էր, որ «Ղազինյանը ձև չունի» մնալու իր պաշտոնին, քանի որ մեկն է նրանցից, ով ընկերությունն «այս վիճակին է հասցրել»։
Ղազինյանը լրագրողներին ասել էր, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել։