|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Թեհրանում. հիմնական թեմաները կլինեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը և «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) սպառնալիքները՝ ակտիվացնելու Snapback մեխանիզմը, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում։
Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
«Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի կունենա Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպում, որի հիմնական թեմաները կլինեն միջուկային խնդրի քննարկումը, պատժամիջոցների վերադարձի հարցը», - ասել է նա շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ։