|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ստամբուլի դատարանը հրապարակել է նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավճիռը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հետաքննությունը սկսվել է հունվարի 20-ին խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նիստում Իմամօղլուի կողմից Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքի և նրա ընտանիքի անդամների դեմ արված հայտարարություններից հետո։
Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման:
Դատավարությունը տեղի է ունեցել Ստամբուլի Սիլիվրի բանտում, որտեղ նա պահվում է մարտ ամսից՝ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվելուց ի վեր։