|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայում հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրագործողներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Ըստ DHA-ի՝ նա մեղադրվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեջ:
Պատժի պատճառ է հանդիսացել դեռևս 2013 թվականի մայիսի 15-ին նրա գրած «Նահանջի օրացույց» վերնագրով հոդվածաշարը, որում նա անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցությանը։ Ըստ մեղադրականի՝ Ջեմալը գովաբանել է ՔԲԿ-ի պարագլուխներից մեկին։