|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․
«Հարգելի լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
հայտնում ենք, որ այսպես կոչված «Հաղթանակի պարկը» կառուցվում է Ստեփանակերտ քաղաքի մի հատվածում, որտեղ նախկինում եղել են ոչնչացված վեց պատմական թաղամասեր։ Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից և խուսափել սխալ տեղեկություններ տարածելուց, մասնավորապես՝ Եղբայրական գերեզմանոցի վերաբերյալ։ Վերջինս սրբավայր է և վերաբերմունքի հատուկ մոտեցում է պահանջում։
Խնդրում ենք պահպանել փաստերի ճշգրտությունն ու պատասխանատվություն ցուցաբերել զգայուն թեմաների լուսաբանման ժամանակ»։