|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
«10 հազար ծաղիկներից բաղկացած խմբաքանակի ներկրումը կասեցվել է «Սադախլո» անցակետի աշխատակիցների կողմից»,– ասված է հաղորդագրությունում:
Սահմանային հսկողության ընթացակարգերի արդյունքում հայտնաբերվել է, որ ծաղիկները չեն համապատասխանում բուսասանիտարական նորմերին։