|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թեհրանը մտադիր է շարունակել «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին գերմանացի գործընկերոջ` Յոհան Վադեֆուլի հետ հեռախոսազրույցում։
«Արաղչին, մատնանշելով Իրանի և ԱՄՆ–ի միջև դիվանագիտական գործընթացը, հիշատակել է միջուկային հարցում եվրոպական պետությունների արդյունավետ դերը և հայտարարել, որ Իրանը մտադիր է շարունակել երկխոսությունը եվրոպական երեք երկրների և Եվրամիության հետ»,-ասված է նախարարի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Նա նաև հույս է հայտնել, որ Գերմանիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները կբարելավվեն, և հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։