|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանը դեռևս որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նրա հայտարարությունը մեջբերում է ISNA գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել, չնայած հաղորդագրությունների փոխանակման և կապերի պահպանման ուղղությամբ միջնորդների՝ ի դեմս Կատարի և Պակիստանի ծավալած գործունեությանը:
Նախկինում գոյություն ունեցող կապի ուղիները կորցրել են արդյունավետությունը, այժմ Իրանը մշակում է ժամանակավոր տարբերակ, որը կարող է դառնալ մշտական: Արաղչին չի պարզաբանել, թե կապի որ ուղու մասին է խոսքը։
Արաղչին հիշեցրել է, որ, Իսլամաբադի հուշագրի համաձայն, կողմերը պարտավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները: ԱՄՆ-ն խախտել է այդ պայմանավորվածությունը: