|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա, անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այդ տարածաշրջանը որակել է ռազմավարական կարևորություն ունեցող:
«Մեր թյուրքական աշխարհի համար ռազմավարական կարևորություն ունեցող Կովկասում ընթացող զարգացումներին ուշադիր հետևում ենք»:
Բացի այդ, նա գոհունակություն է հայտնել, որ Ջան Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում։
«Եթե հնարավոր լինի երկու երկրների միջև մնայուն խաղաղություն հաստատել, իրավիճակն անկասկած իր հետ բազմաթիվ հնարավորություններ է բերելու մեր թյուրքական աշխարհի համար»,-հավելել է նա: