|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հրդեհը, ենթադրաբար, բռնկվել է Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) Ռուսաստանի դեսպանատան շենքում հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ապրիլի 26-ի երեկոյան տեղի հրշեջները հասել են Պոսիտոս շրջանում գտնվող դեսպանատան շենք, քանի որ շենքի օդատարից թանձր ծուխ է բարձրացել:
Փրկարարները ստիպված են եղել սղոցել պատուհանի վրայի ճաղավանդակը, որպեսզի հասնեն հրդեհի օջախին:
Աշխատակիցներին հաջողվել է տարհանել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ:
Տեսանյութը՝ այստեղ: