|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Կալկաթայի Սբ․ Նազարեթ եկեղեցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ մասնակցել է Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի հանդիսապետությամբ և Տ. Պետրոս քահանա Կադեյանի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգին:
Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից:
Արարողությունից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և Հնդկաստանի տարածքում միակը համարվող հուշարձանին:
Օրվա ոգեկոչման կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցվել նաև Չեննայի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ ՀՀ պատվավոր հյուպատոս Շիվկումար Էաշվարանի կողմից: