|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարի մոտ, կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների: Կարգն անցկացվեց Աստանայի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգի Կարամիշևը (Сергий Карамышев): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում Հայաստանի դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները:
Այնուհետև ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին հայկական խաչքարին: Ղազախստանի մյուս հայ համայնքների, այդ թվում՝ Ալմաթիի, Ակտոբեի, Ակտաուի, Ատըրաուի, Կոկշետաուի ներկայացուցիչները ևս հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: