|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված Զատկի տոնակատարությունների առիթով զինադադարի ավարտից հետո Ռուսաստանի զինված ուժերը վերսկսել են հատուկ ռազմական գործողությունները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի զինված ուժերի կողմից գրանցվել է հրադադարի պայմանների խախտում։ Նախարարության տվյալներով ՝ զինադադարի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հարձակման վեց փորձ են ձեռնարկել։ Իսկ Ռուսաստանի բանակը խստորեն պահպանել է հրադադարի ռեժիմը և մնացել է նախկինում գրավված դիրքերում, նշում են պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի տոնակատարությունների ընթացքում հրադադար էր հայտարարել։ Հրադադարը սկսվել է ապրիլի 19-ին՝ ժամը 18:00-ից և տևել մինչև ապրիլի 21-ի կեսգիշերը։