|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Ահռելի է իշխանությունների անելիքը, բայց կան ճանապարհներ, որի ուղղությամբ հնարավոր է տանել աշխատանքներ և թույլ չտալ, որ Արցախի հարցը փակեն, որ աշխարհը անտարբեր վերաբերվի մեր գերիներին, թույլ չտալ, որ մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացումը շատ հանգիստ ու լուռ դիտվի աշխարհի կողմից»,- Շվեյցարիայի դեսպանատան առջև ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ սրանք աշխատանքներ են, որը իշխանությունների փոխվելու պարագայում շատ արագ օրակարգային հարց կարող է դառնալ միջազգային տարբեր հարթակներում:
«Հուսանք, որ համապատասխան կառույցները կսկսեն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,-նշեց Մետաքսե Հակոբյանը: