|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լավրովը նյարդային է անվանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մակրոնի մեղադրանքները, թե Ռուսաստանը պատերազմ է նախապատրաստում Եվրոպայի դեմ, անհեթեթություն են։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ին դիմել էր ժողովրդին՝ անդրադառնալով այնպիսի հարցերի, ինչպիսին են միջուկային զսպումը, պաշտպանական ծախսերը և առհասարակ՝ փոփոխվող աշխարհակարգը:
«Միջուկային զսպումը կարևոր նշնակություն ունի, Ֆրանսիան պահպանել է միջուկային զսպումը 1964 թվականից ի վեր: Այս զսպումը պետք է տարածվի մեր բոլոր եվրոպացի դաշնակիցների վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։