|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Գերմանիայում լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները չեն պատրաստվում իրենց զինվորականներին ուղարկել Ուկրաինա: Այս մասին նա նշել է ամերիկյան հրամանատարության կենտրոնակայանում:
«Մենք զորքեր չենք ուղարկի Ուկրաինա»,- ասել է Հեգսեթը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է Ուկրաինայի հարցով խաղաղության գործարքի արագ կայացմանը, որից հետո Միացյալ Նահանգները կավարտեն աշխարհում իրենց ուժերի տեղակայման վերագնահատումը։