|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բաքվի բարբարոսական վարչախմբի և Ռուսաստանի միջև «օդանավային հակամարտությունը» շարունակվում է։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում։
«Այս վարչախմբի ամենահայտնի քարոզչամիջոցներից «Թուրան» գործակալությունը տեղեկատվություն է տարածել, որ անձամբ Բաքվի բռնապետի ինքնաթիռը Ռուսաստանի օդային տարածքում անցյալ տարեվերջին ենթարկվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության և հաշվի առնելով բարձր ռիսկայինությունը ստիպված է եղել վերադառնալ արհեստածին Ադրբեջան։
Մեր տարածաշրջանը հարափոփոխ վիճակում է, երբ ամեն ինչ գրեթե ամենօրյա ռեժիմով զարգանում, փոփոխվում և շրջադարձերի է ենթարկվում։
Այս առումով ամենևին էլ բացառություն չեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոնցում առկա խութերն ու, մեղմ ասած, տարաձայնությունները արդեն իսկ զգալիորեն տեսանելի են դառնում»,- գրել է նա։