|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման ղեկավար անդամ իրանցի Ահմեդ Սերհեդին և կրկին իրանցի, իրեն թաքցնող՝ Աքամ Շահեին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Մասնավորապես նշվում է, որ Սերհեդը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) ղեկավար անձնակազմի անդամ էր:
Որպես գործողություն իրականացնելու վայր նշվում է Ստամբուլի Սուլեյմանիե թաղամասը:
Նշենք, որ թուրքական աղբյուրի համաձայն՝ Սերհեդը հանդիսանում է Իրանում և Իրաքում գործող «Ազատ կյանք Քուրդիստանում կուսակցության» (PJAK) զինված թևի «Արևելյան Քուրդիստանի պաշտպանական միավորումներ»-ի (YRK) հիմնադիրներից մեկը: