|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք լավ հարաբերություններն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն է՛լ ավելի զարգանան», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ, և Մոսկվան ցանկանում է, որ Կովկասում լինի կանխատեսելիություն և փոխվստահության մթնոլորտ։