|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուս երգիչ Էդուարդ Շառլոտը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման՝ հայտնում է ТАСС-ը։
Սամարայի մարզի Քննչական կոմիտեն հայտնել է, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո երգիչը լքել է Ռուսաստանը և սադրիչ տեսանյութեր է տեղադրել սոցիալական ցանցերում, որոնցում երևում է՝ ինչպես է նա այրել ռուսական անձնագիրը, ինչպես նաև վիրավորական հաղորդագրություններ է գրել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հասցեին։
Դրանից հետո երաժշտի դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ՝ նացիզմի վերականգնման, հավատացյալների զգացմունքները վիրավորելու, ինչպես նաև ատելություն կամ թշնամանք հրահրելու հոդվածներով։