|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը հրապարակելու համար «Nokta» ամսագրի տնօրեններ Ջևհերի Գյուվենն ու Մուրադ Չափանը դատապարտվել են 22.5 տարվա ազատազրկման. տեղեկացնում է Diken-ը:
Այդ որոշումը կայացվել է «Թուրքիայում քաղաքացիական պատերազմի սկիզբը» վերնագրով հոդվածում Էրդողանի՝ մահացած թուրք զինվորի դագաղի կողքին սելֆի անելը պատկերող ծաղրանկարի պատճառով: Ամսագրի տնօրինության դեմ մեղադրանք էր առաջադրվել երկրի նախագահին վիրավորելու և ժողովրդին Թուրքիայի Հանրապետության դեմ զինված ապստամբության մղելու, ինչպես նաև զինված ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու համար: