|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն կարծում է, որ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը կսկսվի 2025 թվականին, և դա հեշտ չի լինի։
«Ես նորից իմ տեսակետն եմ հայտնում: Հաջորդ տարի բանակցային գործընթացն, իհարկե, կսկսվի։ Բայց բանակցային գործընթացն, իմ կարծիքով, շատ դժվար է լինելու։ Ու թեև միանգամայն արդարացի է այն, ինչ ասել Է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին, որ քաղաքականությունը փոխզիջումների որոնումն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանախոսը։
Նրա խոսքով, իհարկե, ցանկացած բանակցություններում պետք է փնտրել փոխզիջումներ, բայց խստորեն պահպանելով այն հիմնական պայմանները, որոնք հնչում է Ռուսաստանի կողմից։