|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռոսկոմնադզորը սահմանափակել է Ռուսաստանում Viber մեսենջերի հասանելիությունը՝ տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ ռուսական օրենսդրության պահանջների խախտման պատճառով, հայտնել Է գերատեսչությունը:
«Viber ծառայության հասանելիությունը սահմանափակված է տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ Ռուսաստանի օրենսդրության պահանջների խախտման պատճառով, որոնց կատարումն անհրաժեշտ է ահաբեկչական եւ ծայրահեղական նպատակներով մեսենջերի օգտագործման սպառնալիքները կանխելու, դրանց իրականացման համար քաղաքացիների հավաքագրման, թմրանյութերի վաճառքի, ինչպես նաեւ անօրինական տեղեկատվության տեղադրման հետ կապված», - ասված Է գերատեսչության Telegram-ալիքում տարածված հաղորդագրության մեջ: