|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիան աջակցում է ուկրաինական հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Նա նաև նպատակահարմար է համարում հացահատիկի նախաձեռնության վերսկսումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ Անկարայում բանակցություններից հետո, գրում է ТАСС-ը։
«Մենք աջակցում ենք բոլոր քայլերին, որոնք ուղղված են արագ խաղաղության ապահովմանը և շարունակում ենք նախաձեռնությունները, որոնք ուղղված են հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնել երկխոսության միջոցով։ Մենք նաև օգտակար ենք համարում հացահատիկի նախաձեռնության վերսկսումը։ Մենք ցանկանում ենք, որ Սեւ ծովի ավազանը դառնա համագործակցության տարածաշրջան»,- ասել է Ֆիդանը։