|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մահացել է Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը։
Պոլիտեխնիկի գործող ռեկտոր Գոռ Վարդանյանը մահվան կապակցությամվ ցավակցություն է հայտնել Սարգսյանի հարազատներին, մտերիմներին.
«Յուրի Սարգսյանը մեծ ավանդ է ներդրել և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախ Հայաստանում գիտական միտքն ու ճարտարագիտական կրթությունը զարգացնելու գործում:
Նրա վաստակը գնահատել են ոչ միայն Խորհրդային Միությունն ու Հայաստանի Հանրապետությունը։ Գիտական ակնառու ձեռքբերումների շնորհիվ Յուրի Սարգսյանը դասախոսել է նաև ԱՄՆ-ի Սթենֆորդի և Իլինոյսի համալսարաններում։
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Յուրի Սարգսյանի հարազատներին, մտերիմներին։ Պոլիտեխնիկը կհիշի իր երախտավորի անունն ու վաստակը»։