|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցը փակված համարելու պնդումներին հակառակ՝ ակտիվացել են միջազգային խաղացողները: Մեծ յոթնյակի անդամ Կանադայի համար հարցն ամենևին էլ լուծված չէ:
Այդ երկիրը իր արտգործնախարարի շուրթերով կարևորել է պատմական հայրենիքում արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը:
Չի ուշացել Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքը: Բաքուն Օտտավային մեղադրել է կողմնակալության, տարածաշրջանի զարգացմանը և առաջընթացին խոչընդոտելու համար։
Հայ փորձագետներն աշխարհից եկող այս ազդակները ռեալ-պոլիտիկից կտրված չեն համարում՝ չնայած Փաշինյանի և Ալիևի՝ արցախցիների քաղաքական իրավունքները անտեսելու ցանկությանը:
Մանրամասները՝ 5-րդ ալիքի տեսանյութում