|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բագրատ Սրբազանը Մարզահամերգային համալիրում հավաքից հետո իր աջակիցների հետ երթով բարձրացավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակին:
Բագրատ Սրբազանը Ծիծեռնակաբերդում ասաց, որ վտանգված է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը, որը նաև թշնամի պետությունների պահանջն է:
«Այստեղ մենք իրենց հիշատակի առջև, բայց ոչ միայն հիշատակելու, այլև այդ հանձնառությունն ուխտ և երդում դարձրած շարունակելու մեր ընթացքը: Այս վայրկյանը մեզ համար պետք է երդում լինի՝ անդավաճան գտնվելու մեկս մյուսի հանդեպ, մեր պետության, նահատակների, հայրենիքի առջև անդավաճան»,-ասաց Սրբազան Հայրը:
Մանրամասն տեսդանյութում։