|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արմեն Աշոտյանին կալանավորել է Նիկոլը, թողնելու է Նիկոլը, հարցը դատարանի տիրույթում չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Անդրադառնալով վկայի հարցաքննությանը՝ Աթանեսյանը նշեց, որ ինքը չի մասնակցում վկայի հարցաքննությանը, գործընկերներին էլ հորդորել է չմասնակցել, քանի որ հայտարարվում է, թե նա առանցքային վկան է, մինչդեռ, Կարեն Հակոբյանը չունի որևէ տվյալ, առկա չէ որևէ տվյալ, որը կարող է ի վնաս Աշոտյանի մեկնաբանվել, թող ինչպես ցանկանում են՝ հարցաքննեն։
«Մեկ նախադասություն՝ հօգուտ մեղադրանքի՝ չեն գտել։ Այնպես չէ, որ Կարենը փորձում է օգնել Աշոտյանին, ինքը պաշտպանում է միայն իրեն»,- ասաց Աթանեսյանը։