|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Գերիների վերադարձի հետ կապված հարցը, ցավոք, ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է»,-ճեպազրույցի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին:
«Իրավական դաշտում մենք գերիների վերադարձի հետ կապված ժամանակին պահանջ ներկայացրել ենք թե՛ Արդարադատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում: Դատարանները համարել են, որ դա իրենց անմիջական առարկայական իրավասությունից դուրս է»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ դատարանն անկախ մարմին է, որոշում է կայացնում՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա: