|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Այսօր Հայաստանում օրակարգը Բագրատ Սրբազանն է թելադրում, ընդդիմությունն է թելադրում»,-168TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով Սրբազան շարժման մասին։
«Օրեր առաջ Փաշինյանը Սառնաղբյուր գյուղի երեխաներին բերել էր իր հետ հանդիպման։ Մի փաստ՝ Սրբազանը 1 շաբաթ առաջ նույն Սառնաղբյուր գյուղում էր։ Ի դեպ, Սառնաղբյուրը սովորական գյուղ չէ մեր երկրի համար, այն պատմական դեր է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման համար։ Սառնաղբյուրի մայիսյան հերոսամարտը պատմական էր՝ դեպի Երևանի կողմ Գյումրիից եկած թուրքական զորքի դեմ հերոսական մարտ մղեց»,- հավելել է Գեղամ Մանուկյանը։