|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է. Շաբաթ օրը օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ, հակառակ ՀՀ իշխանությունների հավաստիացումներին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, առնվազն առաջիկա 2 տարում դա չի կայանա։ Բանն այն է, որ Ալիեւը պայմանագրի ստորագրման նախապայման է առաջ քաշել ՀՀ Սահմանադրությունը փոխելը, իսկ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների խորհրդին հանձնարարել է նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացնել 2026-ի դեկտեմբերին: Մյուս նախապայմանը 30 տարուց ավելի ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի լուծարումն է։