|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Աննա Հակոբյան, դու մի խոնարհվի հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզնից, հանգիստ թող մեզ: Այս մասին գրել է զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը:
«Աննա Հակոբյան, դու մի խոնարհվի հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզնից, հանգիստ թող մեզ քո «սև ու սպիտակ» փարթիներով, քո «վաչիկ-հրաչիկ» երգ ու պարով, քո` կարմիր դիպլոմ հանձնելու արարողությամբ:
Կամ արա, ոնց կուզես, ինչ կուզես, բայց ոչ` ի ցույց աշխարհի:
Հերոս ծնած մայրերին մի բաժանի սև ու սպիտակի: Ես չեմ ուզում ոչ մեկ քննադատի ոչ մի հերոսածին մոր: Անկախ քաղաքական հայացքներից` հեռու մնա մեզնից, թող մեզ մեր ցավի հետ»,- գրել է նա: