|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն այլևս չի հրապարակի հայտարարագրերը սխալ լրացած և իրենց ունեցվածքը թաքցրած պետական ծառայողների ցուցակը։ Այս մասին հակակոռուպցիոն բյուրոյից փոխանցել են «Ազատություն» ռադիոկայանին, նշելով, որ հայտարարագրերի վերաբերյալ զեկույցի հրապարակման կարգը փոխվել է։
Ըստ «Transparency International-Վրաստան» միջազգային հասարակական կազմակերպության՝ հակակոռուպցիոն բյուրոն այսկերպ խախտում է հակակոռուպցիոն օրենքը, չհրապարակելով պաշտոնյաների հայտարարագրերի մոնիտորինգի արդյունքները։
Ցուցակը չհրապարակվելու դեպքում քաղաքացիները չեն իմանա, թե որ պատգամավորը, նախարարը, դատավորը կամ պետական այլ պաշտոնյան է հրապարակված տվյալների մեջ նշել սեփականության մասին ոչ ճշգրիտ տեղեկություն։
2023 թվականի տվյալներով հայտարարագիրը լրացնելու պարտավորություն է ունեցել ավելի քան 6,7 հազար պետական ծառայող։