|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ամենահամեստ գնահատականներով՝ Ուկրաինայի զինված ուժերն ամսական մոտ 50 հազար մարդ են կորցնում։ Ըստ «Известия»-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նաև նշել է, որ Կիևի հայտարարած զորահավաքը միտված է միայն կորուստների փոխհատուցմանը։
Պուտինը նշել է, որ Ուկրաինայի համար դրանք անդառնալի կորուստներ են և որ ինքը տեղյակ է այդ թվերից։
ՌԴ նախագահը հավելել է, որ բացի ռազմադաշտում երկու կողմում գրանցված մարդկային կորուստներից, ներկայում Ռուսաստանում պահվում են 6465 ուկրաինացի, իսկ Ուկրաինայում՝ 1348 ռուս ռազմագերիներ։