|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թավրիզում տեղի է ունենում ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Ռեյիսիի հրաժեշտի արարողությունը։
Լրատվամիջոցները գրում են, որ արարողությունը տեղի կունենա մի քանի փուլով տարբեր քաղաքներում՝ մայիսի 21-ին Թավրիզում և Ղոմում, հաջորդ օրը՝ Թեհրանում, մայիսի 23-ին՝ Բիրջանդում, որից հետո մարմինը կհուղարկավորվի Ռեյիսիի հայրենի քաղաք Մաշհադում։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։