|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսպես կոչված՝ Ադրբեջանական սփյուռքի» տեղեկատվական կենտրոնի նախագահը գրում է, թե իրենք ադրբեջանցիների 6-րդ համաշխարհային կոնգրեսը կանցկացնեն Թավրիզում կամ Երեւանում։
«Ըստ Թողրուլ Ալլահվերդիլիի՝ Իրանն ու Հայաստանը Ադրբեջանի տարածքի մաս են կազմում։ Իհարկե, այս արարածն ամբողջ սրտով ատում է Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը։ Ուկրաինայի հետ հակամարտությունում նա կատաղի աջակցում է Կիևին։ Եվ խոնարհվում է Թուրքիայի առջև՝ իհարկե, գործելով ոչ թե Բաքվի, այլ Անկարայի շահերից»,- գրում է ռուսաստանցի-սիրացի լրագրող Աբաս Ջուման:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախատեսում է «ադրբեջանական սփյուռքի» հերթական համագումարն անցկացնել ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի քաղաքում: