|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լրագրող Անի Գևորգյանը զրուցել է այսօր բերման ենթարկված և ազատ արձակված Կիրանց գյուղի բնակչի հետ։ Նա պատմել է, որ կանգնած է եղել, ոստիկանների հարվածից ընկել է և ուշագնաց եղել։ Ուշքի է եկել միայն մեքենայում։
«Բաժնում նորմալ էին վերաբերվում։ Շտապ օգնության մեքենա են կաչել, եկել են առաջին բուժօգնություն են ցույց տվել հենց Նոյեմբարյանի բաժնում։ Գլխիս հարվածել էին և անգիտակից վիճակում եմ եղել, մեքենայում եմ գիտակցության եկել»,- ասաց նա։
Քաղաքացին նշեց, որ առաջին անգամ չէ, որ բերման է ենթարկվում։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 20-ին, Կիրանց գյուղի մուտքի մոտից ոստիկանները և կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել 14 քաղաքացու և տեղափոխել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: