|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի 23 նահանգում ավելի քան 5000 մարդ է տուժել ջրհեղների հետևանքով:
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) օգնություն է ցուցաբերել 23 նահանգներում ջրհեղեղից տուժած 5022 մարդու:
Մայիսի 5-ի առավոտից 777 փրկարարներից բաղկացած մոտ 219 փրկարարական խումբ իրականացրել է 134 փրկարարական գործողություն՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, փոխանցում է IRNA-ն՝ մեջբերելով IRCS-ի պաշտոնական ներկայացուցիչ Բաբակ Մահմուդի տեղեկատվությունը:
Ըստ աղբյուրի՝ այդ ընթացքում օգնության խմբերը շտապ ապաստան են տրամադրել 153 անձի, ևս 224-ին տեղափոխել են անվտանգ վայրեր և ջուրը հանել 186 բնակելի տներից:
Անցած մի քանի օրերի ընթացքում Իրանի 23 նահանգ, այդ թվում՝ Բուշերը, Խորասան Ռազավին, Հարավային Խորասանը, Սեմնանը, Ֆարսը, Քերմանը, Հորմոզգանը, Չահարմահալ Վա Բախտիարին, Սպահանը և Յազդը տուժել են ջրհեղեղներից: