|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Ելնելով երկրում ստեղծված օրհասական իրավիճակից և ընդունելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարերով ձևավորված ազգապահպան դերը, առաջարկում ենք բոլոր առողջ ուժերին և անհատներին իրականացնել հետևյալ գործնական քայլերը՝
1. համախմբվե՛լ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո՝ վերջապես ձևավորելով համազգային ցանցային համակարգող մարմին, որը կգործի նախաձեռնողական ռեժիմով և կպլանավորի ու կիրականացնի համազգային շարժում.
2․ ապահովե՛լ ազգի վերածնունդը վերջապես ռազմավարական ծրագրային հենքով՝ հասցնելով ավելորդ հույզերը նվազագույն, իսկ սառնասրտությունն ու ծրագրային մոտեցումն առավելագույն մակարդակների:
Հարկ ենք համարում նշել, որ «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խումբը և համակիրներն 1-ին գործընթացում պատրաստ են մասնակցել իրենց ուժերի չափով, իսկ 2-րդ գործընթացում նշված ռազմավարական ծրագրի (ներառյալ անցումային փուլի ճանապարհային քարտեզ) մշակումն ապահովել ամբողջապես և արագացված ռեժիմով»: