|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսի գլխավորած պատվիրակությանը։
«Հուսով եմ, որ կշարունակենք կարծքիների և այցերի փոխանակումը ի շահ մեր երկրների, ՆԱՏՕ-ի, տարածաշրջանային կառույցների, խաղաղության, կայունության և տարածաշրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև որոշ խնդիրների լուծման։ Հուսով եմ, որ այցից կստանանք դրական արդյունքներ»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մշել է Աքարը։
Հանդիպումից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Աքարը նշել է, որ հանդիպմանը քննարկել են նաև այն ամենը, ինչ թուրքական կողմն անում է Ադրբեջան-Հայաստան հարցի հետ կապված ու պնդել, թե կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը։