|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զավրթնոց» օդանավակայանում։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պարզապես տեղեկացրել ենք, որ նման որոշում ենք կայացրել, և, եթե չեմ սխալվում, վերջնաժամկետը 2024 թվականի օգոստոսի 1-ն է, հարցը աշխատանքային է, ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից գերատեսչական ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, կապերը Երևանի հետ շարունակվում են։