|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտելու համար վարորդը երկու տուգանային բալ կստանա։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։
«Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միայն տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, նախատեսում ենք, որ եթե մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ արարքը կատարվի՝ երկու բալ տուգանային միավոր կստանա»,-ասաց Սարգսյանը։