|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայում հրատարակվել է համշենահայ մտավորական, մի շարք գրքերի հեղինակ Հուրիյե Շահինի «Համշեներենի քերականություն (ընդլայնված, թուրքերեն մեկնաբանություններով)» գիրքը։
Այդ մասին Akunq.net-ը տեղեկանում է հեղինակի ֆեյսբուքյան էջից։
Հուրիյե Շահինի խոսքով՝ «Համշեներենի քերականությունը» նրա երրորդ աշխատությունն է։ Հեղինակը գիտական ուսումնասիրություն կատարելուց առաջ հայոց լեզվի դասընթացի է մասնակցել և ընդունվել Անկարայի համալսարանի Թուրքերեն լեզվի և գրականության ֆակուլտետը։
Շահինն իր էջում շնորհակալություն է հայտնում գրքի հրատարակման գործում իրեն աջակցած անձանց, մասնավորապես՝ գիրքը հրատարակության պատրաստած Ալի Էմրենին, Հաջեթթեփե համալսարանի դասախոսներից դոկտոր, դոցենտ Օքան Ալային և համշենահայ մտավորական Յուսուֆ Վայիչին։
Մելինե Անումյան
Akunq.net